Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետները պարտավորված են ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը

Դեկտեմբեր 26,2012 17:58

 Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց նախագահական ընտրություններին մարզպետների աշխատանքային ուղեցույցը ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հարցում:

Մարզպետները առաջիկա օրերին հանձնաժողով պետք է ներկայացնեն ընտրական միջոցառումների համար նախատեսված անվճար կարգով թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների ցանկը:

Ըստ հանձնաժողովի որոշման, մարզպետերը նաեւ պարտավորված են՝ ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը՝ կազմակերպելով նախընտրական ժողովներ, թեկնածուների եւ ընտրողների հանդիպումներ, ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների ու շինությունների տրամադրման ապահովումը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31