Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով որ որոշելու է՝ կորոշի». Էկոնոմիկայի նախարարը՝ Բագրատյանին իրենով փոխարինելու մասին.

Դեկտեմբեր 26,2012 17:55

«Ազատություն» կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռեւս պաշտոնապես չէր հայտարարել նախագահի ընտրություններին իր թեկնածության առաջադրելու մասին, արդեն լուրեր էին շրջանառվում, որ նախագահի ընտրություններից հետո պարոն Բագրատյանին տեսնում են որպես էկոնոմիկայի նախարար:

«Ասում են՝ դուք շատ եք սիրում ձեր պաշտոնն ու աշխատանքը, ցավալի չի՞ լինի ձեզ համար պաշտոնից հրաժարվելը, այն ընտրություններից հետո նախատեսել են Հրանտ Բագրատյանի համար»,- Aravot.am-ի այս հարցը լսելուց Տիգրան Դավթյանը մի փոքր անակնկալի եկավ ու ասաց՝ «Դուք արդեն պատասխանեցիք այդ հարցին»: Ապա նախարարը մի քիչ մտածելուց հետո ավելացրեց. «Ով որ որոշելու է՝ կորոշի: Հայաստանի Հանրապետությունում 10 էկոնոմիկայի նախարար ենք ունեցել, ես էկոնոմիկայի 10-րդ նախարարն եմ, Բագրատյանն էլ՝ առաջինն է, այնպես որ: Բայց կարիք կա՞ նման խոսակցությունները մեկնաբանելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31