Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ICPS-հ/կ-ն Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու է գալիս

Դեկտեմբեր 26,2012 17:48

ICPS հասարակական կազմակերպությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 2013 թվականի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությամբ: Այսօր ԿԸՀ-ն որոշեց հաստատել նրանց դիմումը, եւ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս կազմակերպությունը 20 դիտորդով դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Պարոն Մուկուչյանի գնահատմամբ, այս կազմակերպությունը մեծ փորձ ունի ընտրական գործընթացներում,  հիմնադրվել է Հոլանդիայում :

ԿԸՀ նախագահը նաեւ ասաց, որ այս անգամ ICPS-ը պատրաստակամություն է հայտնել առաքելություն իրականացնել 35 դիտորդով եւ ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ ժամանակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31