Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու ինքնաառաջադրվելու համար անկուսակցական Մհեր Հայրապետյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Այսպիսով` այսօր ԿԸՀ-ն ստացել է թեկնածուների առաջադրման երեք հայտ:
Մինչ այդ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը: Երկուսն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման միջոցով:
Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: