Ֆաթիյե Չեթինը վստահ էր, որ նա մաքուր թուրք է, մինչև մի օր նրա տատը՝ Սեհերը, չբացահայտեց, որ նա իրականում հայ քրիստոնյա է, ում իսկական անունը Հրանուշ Գադարյան է: Ըստ որոշ տվյալների Թուրքիայում ապրող հարյուր հազարավոր ծպտյալ կամ իսլամացած հայեր կան, այնպես որ այս պատմությունը առաջին հայացքից եզակի չէ: Ուշագրավ է այն, որ Չեթինի տատի ողբերգական պատմությունը 2004թ. հրատարակվելուց հետո լայն լսարան գտավ (2012թ. տասներորդ անգամ կհրատարակվի): Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:
«Իմ տատը» գրքի առաջին մասում Չեթինը նկարագրում է իր ընտանիքը, որն ապրում է Խարբերդում: Երբ հասնում է գրքի կենտրոնական պահին, Չեթինը գրում է, որ այն ինչն ինքը լսեց. «Կյանքումս լսած ոչ մի բանի հետ համեմատելի չէ: Իմ ճանաչած աշխարհը գլխի վայր շուռ եկավ՝ իմ արժեքները հազարավոր մասերի մասնատելով»: Սեհերը կամ Հրանուշը կոտորածներից փրկվածներից մեկն էր, նա և իր քույրն էին միայն փրկվել, ընտանիքի մնացած անդամները բոլորը սպանվել էին: Գրքի երկրորդ մասում Չեթինը փորձում է պարզել իր ինքնությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև