Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը: Երկուսն էլ առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ առաջադրման նպատակով ԿԸՀ էր եկել նաև անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ում ինքնաառաջադրման մասին դիմումը, սակայն, նոտարական կարգով վավերացված չի եղել, ինչը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Մ.Հայրապետյանը կառաջադրվի, փաստաթղթերը կներկայացնի այս թերությունը վերացնելուց հետո: