Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրում է Ամանորի շունչը: ՀՊՏՀ Ուսխորհրդի կողմից հայտարարված ինքնատիպ տոնածառների մրցույթի ցուցադրություններն արդեն սկսվել են ֆակուլտետների սրահներում: Մրցույթին մասնակցում են մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:
Բոլորն իսկապես ապշել են ուսանողների մտքի թռիչքից և ամեն մի տոնածառի ինքնատիպությունից:
Ներկայացված են տոնածառեր` պատառաքաղներից, դիսկերից, կոնֆետներից, լամպերից, կոպեկներից, ձայներիզներից և այլն:
Մինչ բոլորը հիանում են գեղեցիկ տոնածառերով` ժյուրին որոշում է մրցույթի հաղթողին:
Յանա Հովհաննիսյան` (mynews.am)