Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը

Դեկտեմբեր 26,2012 17:06

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը: Դեկտեմբերի 26-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց նրա թեկնածության օգտին: 

 Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Աշխատում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Նա 5 մենագրության եւ 31 գիտական հոդվածի հեղինակ է, այդ թվում հեղինակել է «Ուղղագրական եւ կետադրական ուղեցույց», «Բաղադրյալ բառերի ուղղագրական բառարան», «Մեսրոպյան Է, Ե գրերի ուղղագրությունը եւ հնչյունական արժեքը», «Քավառա խանաք-չանաք», «Գիտելիքների նվազագույն պաշար (ժամանակակից հայոց լեզու)»  աշխատությունները:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31