Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Համոզված էի, որ մեր երեք նախագահներն էլ իրենց թեկնածությունը չէին դնի

Դեկտեմբեր 26,2012 16:59

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեց «Եկե՞լ է փոփոխությունների ժամանակը. հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները եւ փոփոխությունները նախընտրական շրջանում» թեմայով:

Ըստ նրա՝ ցանկացած երկրում ընտրությունները համեմված են փոփոխությունների ակնկալիքներով. «Ինձ ավելի շատ հուզում է հետեւյալը, արդյոք Հայաստանում կա՞ն խորքային փոփոխություններ, կարծում եմ կան, բոլորովին այլ է, որ դրանք պահանջված աստիճանի չեն: Եվ այն արագությունը, որ այդ փոփոխությունները գալիս են եւ պետք է, որ ազդեն ու հասանելի լինեն ցանկացած մարդու համար, այստեղ ես դժգոհ եմ: Նախեւառաջ այս ընտրությունները, որ գալիս են, հետեւում են ԱԺ ընտրություններին, իսկ սրան հետեւելու են Երեւանի ավագանու ընտրությունները, այսինքն՝ մեկ տարի շարունակ ընտրությունների ժամանակահատված է, արդյոք կան փոփոխություններ, եթե կան ուրեմն նրանք լավը չեն, բացասական են: Իմ խորին համոզմամբ ընտրությունները որքան գնում, այնքան ավելի շուտ են կեղծվում քան բուն ընտրական օրը»,-նշեց Ալավերդյանը:

Նրա խոսքով  այս փոփոխությունը անհանգստացնող է եւ հասարակության մեջ բերում է ծանր վիճակի: Ինչն էլ՝ ագրեսիվության, հուսահատության խառնուրդ է:  «Եթե 2008 թվականը մեզ ցույց տվեց, որ այդպիսի խառնուրդը մարդկային զոհեր է տալիս, ապա ես հիմա անհանգստացած եմ, որ մենք հոգեւոր արժեքների կորուստ էլ ունենք: Մենք հասարակության համար ստանում ենք մի նոր իրավիճակ, որը առավել անհանգստացնող է եւ անջրպետ է մարդու եւ քաղաքացու միջեւ ,եւ մարդը կարծես 2 մասի է բաժանվում: Ես համոզված եմ, որ պետք էր, որ մեր  երեք նախագահներն էլ,  որոնք եկել են Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, որոնք եղել եւ մնացել են մեկ թիմի անդամներ երկար տարիներ, կարծում էի մի իմաստության նոր աստիճան էր պետք, որը թույլ կտար նրանց բացել հնարավորություներ նոր սերնդի համար: Ու համոզված էի, որ երեք նախագահներն էլ չպետք է դնեին իրենց թեկնածությունը, այս անգամ նախագահական ընտրություններում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31