Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի առաջնորդ . «ՀՀ առաջին նախագահը խոհեմ քաղաքական գործիչ է»

Դեկտեմբեր 26,2012 16:52

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչպե՞ս կբացատրի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելը, որը թեեև պատճառաբանեց, թե 68 տարեկան անձը նորից հավակնություն չի կարող ունենալ նախագահի պաշտոնին, այդուհանդերձ, իշխանափոխություն ակնկալող մի ստվար զանգված նրա այս քայլը դավաճանություն որակեց սեփական ժողովրդի հանդեպ: «Ես մտածում եմ հետևյալ կերպ. ՀՀ առաջին նախագահը բավականին խոհեմ քաղաքական գործիչ է, և շատ լավ մեկնաբանում է իր ամեն մի քայլը` նաև ասելով տարիքը, և ցանկացած մեկնաբանություն առաջին նախագահի մեկնաբանությունից հետո առնվազն կարող է մոտ լինել իրականությանը, բայց ոչ իրականություն: Այսինքն՝ ես կարծում եմ, որ բոլոր մեկնաբանությունները տեղին ու հստակ չեն լինի, բացի իր մեկնաբանությունից»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք որոշ քաղաքագետների կողմից հնչեցրած այն միտքը, թե Սերժ Սարգսյանը մնաց անպարտելի` առանց լուրջ մրցակցի: «Եթե այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին ՀՀ առաջին նախագահն է, չի առաջադրվում, պատճառները չքննարկենք , սա ևս մեկ անգամ հպարտության զգացում է համակում ինձ` որպես ՀՀ քաղաքացի և Հանրապետական կուսակցության մարզային ղեկավար. սա նշանակում է, որ մեր թեկնածուն համեմատությունից դուրս է: Եվ որ ամենակարևորն է, ես որպես արդեն քաղաքացի և սոսկ մտավորական, այն կարծիքին եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնն այնպիսին է, որ միայն համեմատության մեջ չէ, որ նայվում է, նախագահի պաշտոնը, բացի համեմատության մեջ դիտարկելուց, նաև անձնային այնպիսի խիստ որակներ է ներառում, որոնք ուղիղ համեմատություն չեն, այսինքն՝ մասնավորեցնեմ շատ կարճ, Հայաստան պետության ստեղծման հիմքում կանգնած, Հայաստան պետության զարգացման ցանկացած դրվագում, ցանկացած ժամանակահատվածում տեր կանգնած և պատասխանատվությունը կրող անձը տևական ժամանակ, մենք խոսում ենք 20 տարվա մասին, արդեն իսկ մյուս խնդիրներով համեմատությունից դուրս է դիտվում: Դուք կարո՞ղ եք ասել մի ժամանակահատված, որ գործող նախագահը մեր պետության պատասխանատվություն կրողների առաջին շարքում չի եղել, սա շատ կարևոր է»,- իր կառույցի ղեկավարին այսպես գովաբանեց Սահակ Մինասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. lusine says:

    Ես մեծ խանդավառութամբ եմ ընտրել իմ երկրի նախագահին որպեսզի նա փայլուն ներկայացնի Հայաստանի Հանռապետությունը:Որպես սկսնակ երկիր ես բավականին մեծ արդյունքներ եմ տեսնում:Ինչու ուրիշ երկրներ գնահատում են իրենց նախագահների չարած աշխատանքը,իսկ մեր երկրում վոտնատակ են տալիս տարիների քրտնաջան աշխատանքը:Խառնիճաղանճ ամբոխը շատ է?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31