Կալկաթայի բնակիչներից կազմված 40 հոգանոց խումբը Սուրբ Ծննդի օրը շրջել է քաղաքում գտնվող եկեղեցիներով: Շրջայցի ժամանակ խումբը բացահայտել է ամենահին եկեղեցիներից մի քանիսը, որոնք ընկղմված են պատմության և ավանդույթների մեջ: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը՝ նշելով, որ խումբը այցելել էր նաև Բուռբազառ թաղամասում գտնվող հայկական եկեղեցին (հավանաբար՝ Սուրբ Նազարեթը):
Թերթը գրում է, որ այն նախագծվել է 18-րդ դարի սկզբներին, կառուցվել 1764թ.: Հայկական եկեղեցին Կալկաթայում պահպանված ամենահին եկեղեցին է: Կառույցի ներսը զարդարված է մարմարով, իսկ վերին մասում որմնանկարներ են: Խորանի վրա խաչ է դրված, ավետարանն ու 12 մոմոկալները խորհրդանշում են Քրիստոսին ու նրա առաքյալներին: Աստիճաններ կան, որոնք տանում են վերին սրահ, որտեղ պատերին ամբողջությամբ որմնանկարներ են: Երեք յուղանկարներ՝ որոնցից մեկը Խորհրդավոր ընթրիքը, որմնանկարների հետ կիսում են տարածությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ