Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը՝ իր հրաժարականի պահանջի մասին

Դեկտեմբեր 26,2012 16:35

«Թռչկան» ջրվեժի եւ բնության 24 հուշարձանների անձնագրավորումը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի բացումը Բնապահպանության նախարարությունը համարում է տարվա ձեռբերում: Նախարար Արամ Հարությունյանը չի ժխտում, որ ունեցել է են նաեւ բացթողումներ. «Մանրաձկի բացթողումը նույնպես բացթողում է»։

Լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթը կանցկացվի տոներից հետո:

Ինչ վերաբերում է Հրաչյա Հովակիմյանին արգելոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու հետ կապված դժգոհություններին, ապա նախարարը այստեղ իր կողմից թույլ տված խախտում չի նկատում;

Խոսրովի արգելոցի նկատմամբ ուշադրությունը մեծացավ, երբ բնապահպանները այնտեղ որսագողության դեպքեր արձանագրեցին;

Պարոն Հարությունյանի կարծիքով, երբեմն բնապահպանները խնդիրը անհարկի ուռճացնում են; Իսկ իր պաշտոնակությունը պահանջողներին էլ հանգիստ է վերաբերում. «Դա իրենց իրավունքն է եւ պարզապես ուզում եմ ասել, որ մեր նախարարությունում շատ լավ թիմ կա եւ պատրաստ է իր առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել եւ կարգավորել»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31