Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք միմյանց չասենք՝ «Շնորհավոր ձեր սուրբ ծնունդը»

Դեկտեմբեր 26,2012 16:30

Վերջին տարիներին հետեւելով կաթոլիկներին, այդ թվում Հայաստանում գործող միջազգային կառույցներին, արդեն դեկտեմբերի կեսերից մենք էլ սկսում ենք փոխադարձ շնորհավորանքներ ուղարկել Ծննդյան տոների և Ամանորի առթիվ:

Այդ կապակցությամբ եղբայրաբար երկու նկատառում ունեմ.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդը, հայտնի է, տոնում է հունվարի 6-ին, ինչպես դա արվել է սկսած երկրորդ դարից: Իսկ դեկտեմբերի 25 –ը, ինչպես Մաղաքիա արք. Օրմանյանն է նշում, մեջտեղ է ելել Բեթղեհեմի ուխտագնացությունը Հորդանանի ուխտագնացությունից առանձնացնելու անհրաժեշտությունից: Հունվարի 6-ը, որպես Փրկչի Ծննդյան օր, ավելի նախնական ու հնավանդ է, գրում է Օրմանյանը: Ժամանակին հունվարի 6-ը հիմնավորվել է նաև Սբ. Ներսես Շնորհալու կողմից:

Մյուսը, եկեք միմյանց չասենք՝ «Շնորհավոր ձեր սուրբ ծնունդը»:  Դա, մեղմ ասած, անվայել է, քանի որ Սուրբ Ծնունդը վերաբերում է միայն Աստվածորդուն՝ Փրկչին, Հիսուս Քրիստոսին:

Եկեք մենք միմյանց ասենք՝ Շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, կամ  պարզապես՝ Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր:

Գևորգ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՍԻԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31