Aravot.am-ի հարցին, թե մի քանի տարի առաջ ինքը ճանաչվել էր Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` առաջ անցնելով հանրահայտ ուկրաինացիներ Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկո եղբայրներից, իսկ այս տարի նման հարցում անցկացվե՞լ է, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Այո: Այս տարի նույնպես գերմանացիներն ինձ ճանաչել են իրենց երկրի լավագույն բռնցքամարտիկ, ինչի համար ուրախ եմ»:
Իսկ հարցին, թե նա չի՞ պատրաստվում Հայաստանի ազգային դրոշի ներքո հանդես գալ, «Արքա Արթուրը» ասաց. «Իհարկե, նման մտադրություն ունեմ եւ կգա ժամանակը, երբ ես կներկայացնեմ Հայաստանը»: Իսկ թե ե՞րբ կգա այդ ժամանակը, Արթուրը կոնկրետ ոչինչ չասաց` տեղեկացնելով, որ ինքն առայժմ չի մտածում մարզական կարիերան ավարտելու մասին եւ դեռ մի քանի տարի մնալու է պրոֆեսիոնալ ռինգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ