Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգող մարմինները տհաճ անակնկալներ չեն անի. վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը

Դեկտեմբեր 26,2012 16:23

Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին, նախարարության աշխատանքն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, եւ մի շարք աշխատանքների հետ մեկտեղ, նշեց նաեւ «Doing business»-ի զեկույցը, ըստ որի Հայաստանը մի քանի կետով առաջ է գնացել, զբաղեցնելով 32-րդ տեղը:

Իսկ թե ինչո՞ւ գործարար միջավայրի բարելավմանը զուգահեռ օտարերկրյա ներդրումների ծավալն է նվազել, հարցին՝ նախարարն ասաց, որ տնտեսության մեջ 1 տարվա կտրվածքով հետեւություններ անելը ճիշտ մոտեցում չէ. 1 տարին, առավելեւս Հայաստանի փոքր տնտեսության համար միտումնների մասին խոսելը սխալ է. «Այդ 2 ցուցանիշները՝ գործարար միջավայրի բարելավումն ու ներդրումները, փոխկապակցված են, բայց եթե վերցնեինք 5 տարվա կտրվածքով եւ 5 տարի շարունակ գործարար միջավայրը բարելավեինք եւ 5 տարի շարունակ ներդրումների ծավալները նվազեին, այդ ժամանակ մտահոգիչ կլիներ: Այս տարի ներդրումների ծավալը նվազել է, որովհետեւ մի քանի խոշոր ծրագրեր՝ օդանավակայանի շինարարությունը, Օրանժի եւ այլ ներդրումային ծրագրերն ավարտվել են, որն էլ արտացոլվել է տարվա ցուցանիշների մեջ»: Հարցին էլ, արդյոք պատճառն այն չէ, որ այդ ոլորտը խիստ կենտրոնացված է եւ բավարար դիվերսիֆիկացված չէ, ուստի օտարերկրյա ներդրումներն էլ նվազել են, պարոն Դավթյանը պատասխանեց, որ Հայաստանի շուկան շատ սահմանափակ է եւ շատ դժվար է ընկերություններ հրավիրել, որովեհետեւ ծախսերը չեն կարողանում ապահովել. «Խոշոր ընկերությունների համար ձեռնտու չէ Հայաստանի նման փոքր շուկան, եթե արտադրություն սկսեն, ապա ինչպե՞ս պետք է վաճառեն ապրանքը, հաշվի առնելով բնակչության քանակն ու գնողունակությունը»:

Ինչ վերաբերում է տարվա տնտեսական ցուցանիշներին, ապա նախարարն ասաց, որ թեեւ բյուջով նախատեսված է եղել 4.2% ՀՆԱ, սակայն, նախարարի խոսքերով ասած՝ ամենայն հավանականությամբ այն կլինի 7%-ի շրջանակներում: Արդյունաբերության աճն այս տարի 10%-է եղել, ինչպես նախարարն ասաց՝ արդյունաբերության ծավալները շուրջ 1 տրիլիոն է կազմել, որը ետխորհրդային Հայաստանում երբեք չէր եղել:

Նախարարը նաեւ խոստացավ, որ այլեւս տհաճ անակնկալներ չեն լինի տեսչական ստուգումների առումով, տեսչությունները պարտավոր են լինելու ստուգումների ծրագիրը նախապես հրապարակել:

Տիգրան Դավթյանի խոսքերով՝ ազատ տնտեսական գոտիների մասով արդեն

օրենսդրական դաշտն ամբողջովին ձեւավորված է, շինարարական աշխատանքներ են ընթանում, կանադական տեղեկատվական ընկերություններ էլ կան, որոնք հայտ են ներկայացրել ազատ տնտեսական գոտում աշխատելու համար: Առաջին գոտիները, ինչպես միշտ նշվում է, կլինեն Մարս գործարանի, Մերգելյանի ինստիտուտի ու Զվարթնոց օդանավակայանի տարածքները: Զվարթնոցի տարածքում նախատեսված է նաեւ չիպերի արտադրության գործարան ստեղծել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31