Տոնական եռուզեռին զուգահեռ պետք է մտածել նաեւ լիցքաթափվելու մասին: Դա կարելի է անել տարբեր միջոցներով, սակայն ամենաարդյունավետը կլինի ամանորյա ֆիլմի դիտումը: Օրինակ Անին ռուսական ֆիլմերից նախընտրում է «Ёлки»-ն: Ինչպես ինքն ասաց` բարի~ ֆիլմ է. «С легким паром» ֆիլմը նույնպես սիրում եմ: Ճիշտ է` այն հին ֆիլմ է, բայց լավն է: Կլասիկ է:»
Պատանի Ալլան էլ նախընտրում է «Снежный ангел» ֆիլմը: Ասում է` այն Նոր տարվա հրաշքի մասին է, որ ճակատագիրը ոչ մեկի հանդեպ անտարբեր չէ: Ընդամենը պետք է մարդ սպասի իր ժամանակին: Այդ նույնն էլ գլխավոր հերոսուհու հետ է լինում. «Միայնակ ապրելուց հոգնելով, ճակատագիրը նրան անակնկալ է անում եւ աղջիկը գտնում է սիրած էակին: Սիրում եմ նաեւ «Три дня» ֆիլմը: Այս մեկն էլ անտարբերության մասին է, որ շատ հաճախ մարդկանց բերում է կորուստների: Ֆիլմում հերոսը կորցնում է իր կնոջը, բայց մի հրեշտակ հայտնում է նրան, որ ունի երեք օր ժամանակ` աղջկա հանդեպ սերը ապացուցելու համար: Սակայն տղան գիտեր, որ աղջիկը պետք է զոհվի, դրա համար էլ ինքն է իր կյանքը տալիս, բայց ֆիլմի ավարտը ուրախ է լինում»:
Հոլիվուդյան ֆիլմերից Անահիտը նախընտրում է «Bad Santan», «This christmas», «Holiday in Handguffs» ֆիլմերը. «Ավելի երիտասարդական են: Վերջին երկուսը մի քիչ սիրային է, իսկ առաջինը` ստանդարտից դուրս է, ավելի կոմիկական: «Տանը մենակ» ֆիլմի մասին էլ չեմ ասում, քանի որ դա բոլորս ենք դիտում»:
Փորփրելով համացանցը եւ իմ հիշողությունը, ցավոք եկա այն եզրակացությանը, որ ամանորյա հայկական ֆիլմեր գրեթե չկան: Միակ ֆիլմը, որ ամեն տարի ցուցադրվում է` «Մեր բակ»-ն է, բայց դա էլ Նոր տարվա հետ կապ չունի:
«Ինչքան նայես, էնքան նայվում է: Ֆիլմը դիտելիս մանկությունդ ես հիշում: Պահ է գալիս, որ նյարդայնանում ես, փոխում ես ալիքը, բայց հետո նորից հետ ես բերում նույն ալիքը, որտեղով «Մեր բակն» է, քանի որ ուրիշ ալիքով նայելու բան չկա»,- ասում է Մերին:
Արամ Արարատյան