WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բարի ավանդույթը չի խախտում` հերթական հաղթանակից հետո գալով Հայաստան: Այսօր «Ուրբաթ» ակումբում նա լրագրողներին պատմեց վերջին երկու մենամարտերի մասին, որոնցից առաջինում` օգոստոսին, պարտության մատնելով Ռոբերտ Շտիգլիցին, նվաճեց WBO չեմպիոնական գոտին, իսկ օրերս ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ մենամարտում ժամանակից շուտ հաղթանակ տանելով` պահպանեց տիտղոսը:
«Այդ երկու հաղթանակներն էլ շատ կարեւոր են ինձ համար: Առաջինում նվաճեցի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ երկրորդում` պահպանեցի այն: Երկու տարի պայքարում էի նաեւ երկրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար եւ հասա նպատակիս, ինչի համար ուրախ եմ», – ասաց «Արքա Արթուրը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ