«Որոշ փաստարկների դեպքում թվում է, թե Տեր-Պետրոսյանը օգնեց Բագրատյանի առաջադրմանը՝ թույլ չտալով, որ ՀԱԿ-ից առաջադրվեն ոչ Լեւոն Զուրաբյանը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա գնահատմամբ, Տեր-Պետրոսյանի կողմից իր առաջադրման մասին հայտարարության ձգձգումը բերեց նրան, որ արդյունքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններից մեկ համագումար լինի եւ մեկ առաջադրում. «Այս իրավիճակից հետո առավել քան տարօրինակ կլինեին ինքնառաջադրումները եւ դա կվկայի ՀԱԿ-ի գոյություն չունենալու, քան թե թեկնածու ունենալու մասին: ՀԱԿ-ում հիմա առնվազն մեկ թեկնածուի խնդիր պետք է լուծեն: Կրկնում եմ՝ այս կտրվածքով, Տեր-Պետրոսյանի որոշման ձգձգումը առավել նպաստավոր է եղել հենց Բագրատյանի համար՝ նրա օգտին վեճը լուծելու առումով»:
Պարոն Սաֆարյանը, սակայն, ուրիշ սցենար էլ է առաջ քաշում ու չի բացառում, որ հենց Բագրատյանի առաջադրման մասին որոշումը հետ կանգնեցրեց Տեր-Պետրոսյանին. «Մյուս կողմից՝ Բագրատյանը հենց ինքը լուրջ երկընտրանքի առջեւ կանգնեցրեց Տեր-Պետրոսյանին՝ կամ առաջադրվել եւ խայտառակ լինել, կամ գիտակցել այդ հեռանկարն ու չառաջադրվել եւ ճանապարհ բացել Բագրատյանի համար: Այս պահին դեռ դժվար է ասել, թե այս երկու սցենարից որ մեկն է ավելի ռեալ: Տեր-Պետրոսյանը սահուն լուծեց Բագրատյանի խնդիրը, թե Բագրատյանը լուծեց Տեր-Պետրոսյանի հարցերը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ