Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հայտնվել է «սեւ ցուցակում»

Դեկտեմբեր 26,2012 15:01

«Հարցումները վերաբերվել են կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, կամ քաղաքացիներին, լրագրողներին հետաքրքրող տեղեկություններին: «Սեւ ցուցակում» ընդգրկված անձինք անպատասխան են թողել ոչ միայն առաջին տեղեկատվություն ստանալու հարցումը, այլեւ դրանից հետո ուղարկված կրկնակի հարցումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հրապարակեց 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների սեւ եւ տեղեկատվության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների սպիտակ ցուցակները:

«Սեւ ցուցակում» ընդգրկված էին`

  1. Սերժ Սարգսյան-Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ
  2. Գագիկ Ծառուկյան-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
  3. Լեւոն Տեր-Պետրոսյան-«Հայ Ազգային կոնգրես» դաշինքի նախագահ
  4. Արամ Սարգսյան-Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
  5. Վիկտոր Մարտիրոսյան-«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետ
  6. Վոլոդյա Խլոյան-Վարդենիսի քաղաքապետ
  7. Սամվել Դարբինյան-Վանաձորի քաղաքապետ
  8. Սոնա Ղարիբյան-Ֆինանասական վերահսկողության տեսչության պետ
  9. Կարեն Թամազյան-Լիցենզավորման գործակալության պետ
  10. Կարեն Խտրյան-Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ
  11. Աբրամ Բախչագուլյան-Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ
  12. Լիլյա Վարդգեսյան-Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն
  13. Իրա Հակոբյան-Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն
  14. Վահրամ Կիրակոսյան-«Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն

Բանախոսի համոզմամբ՝ «սեւ ցուցակում» ընդգրկված բոլոր 14 պաշտոնյաները անպատասխան են թողել հարցումները: «Սեւ ցուցակը» կազմվում է ամեն եռամսյակը մեկ, ամեն եռամսյակի վերջում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է այն.

«Արդեն 2 տարին է՝ «սեւ ցուցակին» զուգահեռ կենտրոնը հրապարակում է նաեւ «սպիտակ ցուցակ»: Այստեղ ընդգրկվում են այն անձինք, ովքեր սեւ ցուցակում հայտնվելուց հետո որոշակի բարեփոխումներ են իրականացնում եւ ընդգրկվում են տարեկան «սպիտակ ցուցակում»:

«Սպիտակ ցուցակում» հայտնվել էին`

  1. Լեւոն Խալիկյանը-ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ
  2. Անահիտ Վարդանյան-Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

Շուշան Դոյդոյանի պնդմամբ, ամենազայրացնողը դա հարցումներն անպատասխան թողնելն է, ժամկետների խախտումը կամ անհիմն ու թերի պատասխանների տրամադրումը: Այս ամենին բնորոշ են Ազգային ժողովի ու քաղաքապետարանի կողմից արված քայլերը.

«Նման ցուցակների գերնպատակը հանրային քննադատությունն է, քանի որ կառույցի հեղինակությունը սեւացվում է: Դրանից հետո անհնար է, որ կառույցները իրենց աշխատանքը չվերանայեն»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31