Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշումների մասին

Դեկտեմբեր 26,2012 14:49

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչության հրավիրած ասուլիսում, նախագահական ընտրություններին չմասնակցելու հայտարարությունից հետո, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը «ոչ լեգիտիմ» նախագահի կարգավիճակից արդեն կունենա «լեգիտիմ» նախագահի կարգավիճակ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Ամբիցիաները նաեւ դերակատար են, բայց միայն դա չի: Միանձնյա որոշումներ կայացնելու իրողությունն է երեւում քաղաքական որոշ ուժերի պարագայում: Նորմալ չի, չէ՞, որ ՀՀ առաջին նախագահը մի թերթում հայտարարեց իր չառաջադրվելու մասին, երբ այլ թերթերում իր թիմակիցները հայտարարում էին, որ նա առաջադրվելու է»:

Աղվան Վարդանյանի խոսքերով՝ ի տարբերություն այլ ուժերի, իրենք ինքնուրույն են, իրենք են որոշումներ կայացնում, իսկ լեգիտիմության կարգավիճակը երրորդական խնդիր է իր համար. «Թող ոչ լեգիտիմ նախագահ գար, բայց աներ այս քայլերը, մի ամիս հետո կդառար ժողովրդի ամենալեգիտիմ նախագահը»:

ՀՅԴ-ն նախագահի հետ վերջին հանդիպումից հետո հայտարարել էր որ այդ հանդիպումները լինելու են շարունակական:Լրագրողների հարցին՝ նորից հանդիպումներ ունեցե՞լ եք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախագահի հետ հանդիպումներ նույն կազմով չեն եղել: Վերջին անգամ քննարկել ենք մեր 7 կետերը: Տեղ կա աշխատանքները շարունակելու, որովհետեւ որոշ հարցեր կան կիսատ մնացած, մասնավորապես, ընդդիմության տեղի մեծացման մասին: Քննարկումներ առջեւում կարող են դեռ լինել»:

Աղվան Վարդանյանն էլ հորդորեց նախագահի հետ հանդիպումներում ինչ-որ արտառոց բան չփնտրել, իրենք շարունակելու են հանդիպել ու քննարկել տարբեր հարցեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31