Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանվելու է նոտարների հերթապահություն

Դեկտեմբեր 26,2012 13:56

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ տոնական օրերին կգործի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով։

 Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոտարական պալատի հետ համատեղ տեղեկացնում է, որ 2012թ.-ի դեկտեմբերի 29-ից 2013թ.-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ընթացքում սահմանվելու է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ ՀՀ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով:
Նոտարական վավերացման աշխատանքները կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 098-00-87-00, 093-90-91-16, սկսած ժամը 9.00-ից մինչև 18.00» :
«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31