Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. Ռամիլ Սաֆարովի ներումը Ադրբեջանի նվերն էր Հայաստանին

Դեկտեմբեր 26,2012 13:50

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Ղարաբաղյան  կոնֆլիկտի կարգավորման առումով քիչ բան է փոխվել: «Փոխվել է Ադրբեջանը, այն դարձել է ավելի անխոհեմ ու անկանխատեսելի,  ինքն իրեն վնասող: Բավքում նախկին մարդասպանին ներում շնորհելը սեփական վարկը վնասող քայլ էր Ադրբեջանի կողմից ու նվեր էր Հայաստանի համար՝ եւս մեկ անգամ   ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղը այլեւս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պարոն Կիրակոսյանը:

Ըստ նրա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը  ուժեղացել է, շնորհիվ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի սխալների, բայց. «Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնողական այդ ուժը պահպանելու համար»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց, որ դրանք  մնում են կայուն: Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը դարձել է  ավելի կարեւոր անդամ՝ ՀԱՊԿ-ի անդամ, հատկապես,  երբ ՀԱՊԿ-ն կորցրել է իր մեկ անդամին՝ Ուզբեկստանին:

Պարոն Կիրակոսյանի գնահատմամբ,  Հայաստանը շարունակում է մնալ ուժեղ դիրքերում նաեւ հայ-թուրքական հարաբերություններում. «Բոլոր սպասելիքները Թուրքիայից են եւ նրանից է նորմալ հարաբերությունների վերադառնալու ակնկալիքը»:

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, պարոն Կիրակոսյանը կարծում է, որ վրացական նոր կառավարության դեպքում նպաստավոր պայմաններ են ստեղծվել Հայաստանի համար. Հայաստանը հիմա  ունի հնարավորություն ավելի կայուն ու փորձառու երեւալու:

Հայ-իրանական հարաբերությունների հարցում էլ, քաղաքագետը գտնում է, որ  Հայաստանը պետք է լինի զգույշ՝ հարաբերությունները  զարգացնելու ու խորացնելու առումով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31