Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրիգոր Օրդոյանը՝ հայ կրկեսային արվեստի մասին

Դեկտեմբեր 26,2012 13:26

«Վան Արյան» հրատարակչությունը լույս է ընծայել թատերագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանի «Հայ կրկեսային արվեստի անցած ուղին» գիրքը, որը ԿԳ նախարարության կողմից երաշխավորվել է իբրեւ ուսումնական ձեռնարկ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Հեղինակը ներկայացրել է հայ կրկեսային արվեստի պատմությանն ու տեսությանը նվիրված բովանդակալից եւ մատչելի շարադրված, փաստական հարուստ նյութով հագեցած մի գիրք, որը նրա երկարամյա եւ քրտնաջան պրպտումների արգասիքն է: «Հայ կրկեսային արվեստի անցած ուղին», լրացնելով կրկեսին նվիրված աշխատությունների սակավ ցանկը, լավ նվեր է ուսանողության, արվեստաբանների եւ ընթերցող լայն շրջանակի համար:

Ներածության մեջ հեղինակը գրել է, որ իր հիմնական խնդիրը ոչ թե զուտ հայկական կրկեսի կամ կրկեսային արվեստի պատմության ուսումնասիրությունն է, այլ հրապարակում եղած փաստերի, վկայությունների, գիտական հայացքների ու տեսական դրույթների քննությունը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31