Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու 19 հասցեում` «Գարանտսերվիս» ՍՊԸ-ի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 13 ԼՏ 173 պ/հ և «ՎԱԶ-112» Լ 1502 պ/հ (տաքսի սերվիս «Վեռոնա») ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-112» վարորդ` 1964 թ. ծնված Գ. Աբրահամյանը, ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ «Մերսեդեսի» վարորդ` 1987 թ. ծնված Ս. Մկրտչյանը և ուղևորներ` 1991 թ. ծնված Հ. Ալեքյանը, 1988 թ. ծնված Տ. Վարդանյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Տ. Վարդանյանի և Ս. Մկրտչյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Հ. Ալեքյանինը` միջին ծանրության:
ԱԻՆ