Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի մահվան գործով դատը մտել է փակուղի՞

Դեկտեմբեր 26,2012 11:34

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը հերթական անգամ չկայացավ: Նշենք, որ չէին կայացել նաեւ նախորդ՝ դեկտեմբերի 11-ի եւ դեկտեմբերի 18-ի նիստերը: Դեկտեմբերի 25-ի նիստը, որ պիտի սկսվեր ժամը 11-ին, մեկ ժամով հետաձգվեց: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հեռախոսով դատարանին տեղեկացրել էին, որ շուտով Իջեւան, դատարան են հասնում:

Կեսօրին նիստը վերսկսվեց: Ներկա չէին ամբաստանյալ զինվորներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մանացականյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը նրանց պաշպանյալներին հարցրեց, թե նրանց բացակայությամբ կարո՞ղ են դատ անցկացնել: Հարութիկ Կիրակոսյանն ասաց, որ կարող են: Դատավորն առարկեց՝ առանց պաշտպանների նիստ չեն կարող անցկացնել: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանին հարցրեց, թե այդ դեպքում ինչո?ւ է դատավորը այդ հարցը տալիս: Դատավորն ասաց, որ ամբաստaնյալները հնարավոր է, որ հրաժարվեն իրենց պաշտպաններից: Սակայն ամբաստանյալներն ասացին, որ նման մտադրություն չունեն:

Դատավորը անհարգելի համարեց պաշտպաններ Շահբազյանի եւ Մնացականյանի բացակայությունը: Դատը հետաձգվեց, դատավոր Մարդանյանը հաջորդ նիստը նշանակեց 2013թ. հունվարի 15-ին:

Մինչ Ս. Մարդանյանը հայտարարում էր հաջորդ նիստի ժամկետի մասին, քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը հաջորդ նիստին չի մասնակցելու՝ պահանջելով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում:

Սակայն դատավորն առանց արձագանքելու հեռացավ դահլիճից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31