Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.20-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ՌԴ և Վրաստանի Հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է ավտոճանապարհը և ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած ՀՀ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի:
Ժամը 18.22-ին կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից հայտնել են, որ ըստ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտի` դեկտեմբերի 26-ին, ժամը 12.00-ի սահմաններում, կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները և ավտոմեքենաները կշարունակեն ընթացքը:
Ժամը 18.43-ին կապ է հաստատվել ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների վարչության հետ, որտեղից տեղեկացրել են, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի և հանգստի ժամանակավոր կետեր, քաղաքացիներն ապահովված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ պայմաններով:
ԱԻՆ