Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ բանը, ինչում կարելի է մեղադրել ՀԱԿ առաջնորդին, իր որոշման մասին հայտարարությունը աններելիորեն ուշացնելն է

Դեկտեմբեր 26,2012 11:14

Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը երկրում նոր իրավիճակ ստեղծեց։ Ոմանք եզրակացրին, որ ավարտվեց Տեր-Պետրոսյանի էպոխան։ Այո, քաղաքագետներն ու պատմաբանները դեռ կտան այդ էպոխայի գնահատականը եւ արժանին կմատուցեն ՀՀ առաջին նախագահի ֆենոմենալ անձին ու մեր երկրի պատմության մեջ խաղացած անուրանալի դերին։ Բայց այսօր դեռ պատմագիտական գնահատականներ տալու ժամանակը չէ։ Այսօր երկրում կատարյալ շփոթ է ու ապագայի նկատմամբ թերահավատություն։ Միակ բանը, ինչում կարելի է մեղադրել ՀԱԿ առաջնորդին, իր որոշման մասին հայտարարությունը աններելիորեն ուշացնելն է։ Եթե այս հայտարարությունը հնչեր ամիսներ առաջ, ընդդիմության դաշտում այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Որքան էլ թույլ ու ֆինանսապես տկար, որքան էլ անմիաբան ու պառակտված, այդ դաշտն իր մեջ ուժ կգտներ համախմբվելու եւ ՀՀ նախագահի 2013-ի ընտրություններին ուղղված միասնական որոշում կայացնելու համար։

Եթե այս առումով գնահատելու լինենք ԲՀԿ-ՀԱԿ «սիրախաղերն» ու «Գագիկ Ծառուկյան-նախագահի թեկնածու» նախագիծը, այն այդքան էլ անմեղ չէր եւ իր բացասական հետեւանքն ունեցավ երկրի ու մեր քաղաքական դաշտի համար։ Այս պարագայում, որքան էլ ցավալի է, «քցվածներից» մեկն էլ Լեւոն Տեր- Պետրոսյանն է, ով, ինչպես այն 450 հազար ընտրողները, նույնպես հավատաց ԲՀԿ-ի՝ իշխանությունից ընդդիմություն անցումի անկեղծությանը եւ կարծեց, թե կարող է կրկնվել 1998-ի ֆենոմենը՝ երբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքն ըստ էության իշխանափոխություն արեց երկրում։ Այսօր մեր քաղաքական դաշտն ավելի ամայի է, քան 1999-ի ոճրագործությունից հետո։ Եվ եթե 2003-ին արդեն ընդդիմությունն ուներ անցողիկ թեկնածու՝ հանձին Ստեփան Դեմիրճյանի, ապա այսօր անգամ ՀԱԿ-ը միասնական չէ նախագահի թեկնածուի հարցում:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31