«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որ այս տարի գերազանցեց արդյունավետության բոլոր ռեկորդները, այն կարծիքին է, որ տարին կարող էր իր համար ավելի լավ դասավորվել: «Ես ասել եւ միշտ ասելու եմ, որ թիմի արդյունքներն ավելի կարեւոր են, քան անհատ ֆուտբոլիստներինը: Իսկ մենք բոլոր տիտղոսները չենք նվաճել», – լրագրողներին ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ