Դեկտեմբերի 24-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Ե. Ե.-ն ծառայությունից ազատ ժամանակ իր տան համար ամանորի եղեւնի ճարելու նպատակով շրջելով անտառում ՝ մոլորվել է: Նա կորցնելով կողմնորոշումը՝ հայտնվել է տասնյակ կիլոմետր հեռու, Դովեղի գյուղի սահմանագոտում: Մի քանի ժամ հետո բջջային հեռախոսակապի միջոցով Ե.-ն գտնվել է: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, սակայն վտանգ կար, որ նա կարող էր հայտնվել ադրբեջանական տարածքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև