Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջևանում թալանել են ԲՀԿ-ական ավագանու անդամի ոսկեղենի խանութը. Գողացվել են մոտ 100 հազար ԱՄՆ դոլարի զարդեր

Դեկտեմբեր 26,2012 01:40

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում (Իջևանում հայտնի շուկայի փողոց) գտնվող առևտրի կրպակից կատարված առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի գողության փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Արտակ Խաչատրյանը և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք խանութի երկաթյա փեղկը կոտրելու միջոցով ներս են մտել և այնտեղից գողացել մոտ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռ ամիսներ առաջ Ա. Խաչատրյանին զգուշացրել են, թե խանութի անվտանգությունից ելնելով, տեղադրի տեսախցիկներ և փոխի թիթեղյա դուռը: Սակայն նա ականջի ետև է գցել, իսկ այսօր Ոստիկանության Իջևանի բաժնի շենքի բակում արդեն գլխիկոր փաստի առաջ էր կանգնած:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանված խանութի սեփականատերը Իջևանի ավագանու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31