Մայրաքաղաքի «Միկա» մարզապալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Միհրան Ջաբուրյանը` 55 կգ քաշային կարգ, Արթուր Առաքելյանը` 60, Դավիթ Սաֆարյանը` 66, Գրիգոր Գրիգորյանը` 74, Մուս Մութազալիեւը` 84, Էդգար Ենոքյանը` 96 եւ Վիկտոր Կազիշվիլին` 120:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի փոխանցմամբ, չեմպիոնները եւ մրցանակակիրները կհրավիրվեն հավաքական, որը հունվարի 12-ից 26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, որից հետո 1-ին եւ 2-րդ համարները փետրվարի 1-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիեւում, այնուհետեւ կմասնակցեն միջազգային մրցաշարի, որից հետո միայն կորոշվի, թե ովքեր հանդես Եվրոպայի առաջնությունում:
Ինչ վերաբերում մյուս թեկնածուներին, նրանք կշարունակեն մարզումները եւ տարվա ընթացքում կմասնակցեն մի քանի այլ միջազգային մրցաշարերի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ