Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մի շատ ուշագրավ ակնարկ արեց ՀՅԴ-ին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը, ասել էր, որ ՀԱԿ առաջնորդի խնդիրն էր Մարտի 1-ի արյունը իրենից հեռու պահել, դրա համար դիմել է Եվրոդատարան՝ ապացուցելու, որ այդ օրը չէր կարող տանից դուրս գալ: Ի պատասխան Աղվան Վարդանյանի՝ Գուրգեն Եղիազարյանը նետեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի համար արդարանալու ոչ մի բան չունի: Եթե մեկը պետք է արդարանա, ապա պետք է արդարանան առաջին հերթին այն սրիկա անտարբերները, որոնք իրենց մաշկի վրա մի թեթեւ բան չվնասելու համար ծակուծուկեր մտան: Եվ պետք է Մարտի 1-ի համար արդարանան այն սրիկա մարդասպանները, որոնք մարդ սպանեցին: Տեր-Պետրոսյանը դրա կարիքը չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ