Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

The Messenger Online. «Հայաստանը փնտրում է իր նավթի պաշարները»

Դեկտեմբեր 25,2012 21:39

Հայաստանի տարածքում նավթի և գազի փնտրման աշխատանքները սկսվել են դեռ 1960-ականներին: Ուսումնասիրություններ են կատարվել երկրի տարբեր վայրերում: 3 կմ խորության վրա հայտնաբերվել էր փոքր քանակությամբ նավթ և գազ: Սակայն այդ պաշարներն այնքան չնչին էին, որ անիմաստ էր շարունակել հորատումը: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը:

Սովետական Միության փլուզումից հետո չորս տարբեր ընկերություններ փորձեցին շարունակել ուսումնասիրությունները, սակայն ապարդյուն: Այնուամենայնիվ պրոֆեսոր Ալբերտ Հարությունյանը պնդում է, որ կա իրական հավանականություն, որ մեծ քանակությամբ նավթի և գազի պաշարներ գոյություն ունեն. պետք է ուսումնասիրություններն ավելի խորացնել:

Հարությունյանն առաջ է տանում այս գաղափարն ու հորդորում է Հայաստանի կառավարությանն ու գործարար հատվածին մեծացնել իրենց ջանքերը այս գործում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել