Բաքվեցի փորձագետ Այդին Մելիք-Միրզոևի կարծիքով Ադրբեջանի շահերից է բխում Իրանի և Ռուսաստանի թուլացումը: Գրում է «Մեսենջեր օնլայն» պարբերականը:
Ըստ այդ փորձագետի դա հնարավորություն կտա Ադրբեջանին հաղթելու Հայաստանին Լեռնային Ղարաբաղի դիմակայությունում:
Մելիք-Միրզոևը առաջարկում է երկարատև ռազմավարություն մշակել, որը կթուլացնի Իրանին և Ռուսաստանին: Նա համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում Ադրբեջանը կհասնի իր նպատակին ու հաղթանակ ձեռք բերի: Դա երկարատև ռազմավարություն է, որը բաղկացած է մի քանի բարդ զարգացումներից, ասել է փորձագետը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ