Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

6 ամսվա ընթացքում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի Վանաձորի եւ Երեւանի գրասենյակներ շուրջ 300 մարդ է դիմել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2012 20:37

Հունիսի 1-ից մինչ օրս Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի վանաձորյան գրասենյակ 150 –ից ավելի մարդ է դիմել տարբեր հարցերով:

Այսօր թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էդմոն  Մարուքյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով  Աժ 5–րդ գումարման աշնանային նստաշրջանի աշխատանքներն ու ներկայացնելով վերջին վեց ամիսների ընթացքում իր պատգամավորական գործունեությունը, անդրադարձավ նաեւ տեղական խնդիրներին. «Ինչպես եւ խոստացվել էր, ընտրություններից հետո, հունիսի 1-ից գործում է այս գրասենյակը, որտեղ ամեն օր ժամը 10-ից  14-ը իմ օգնականը մարդկանց ընդունել, գրանցել եւ նրանց հետ խորհրդատվություն եւ զրույցներ է անցկացրել: Եթե Երեւանն ու Վանաձորը միասին  նշեմ, ապա դիմած մարդկանց  ընդհանուր թիվը 300-ի է հասնում»:

Բացի գրասենյակ դիմելը` քաղաքացիները հնարավորություն են ունեցել նաեւ իրենց հարցերն ուղղելու պատգամավորին դիմումների, նամակների, զանգերի ու սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ   պատգամավորի պաշտոնական կայքի` www.edmonmarukyan.com  միջոցով:

«Բացի վերոնշյալները` նաեւ իմ կայքի միջոցով բազմաթիվ նամակներ եմ ստացել թե արտերկրից, թե ՀՀ տարբեր մարզերից տարբեր խնդիրներով: Հետընտրական հանդիպումների շարք եմ անցկացրել. այն թաղամասերը, որոնք այցելել ենք նախընտրական քարոզչության ընթացքում, այցելել ենք նաեւ ընտրություններից հետո, մարդկանց հետ հանդիպել ենք, քննարկել ենք նրանց ունեցած խնդիրները, եւ արդյունքում դրանք բարձրացվել են  համապատասխան մակարդակով»:

Նա նշում է, որ քաղաքացիներին առավել հուզում են մասնավորապես ավանդների վերադարձի փոխհատուցման, ՀՀ-ում չբնակվող կենսաթոշակառուների խնդիրը, տեղահանված հուշարձանների, տնակային ավանում բնակվող անձանց հարցերն ու այլ  խնդիրներ:

«Հարցերից մեկն էլ  թիթեղագործների` արտոնագրային հարկով հարկման խնդիրն էր: Իմ  առաջարկությամբ, նախաձեռնությամբ փոփոխություն եւ լրացում մտցվեց նախագծի մեջ, եւ հունվարի մեկից նրանք եւս կունենան արտոնագրային հարկման դաշտ»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի  եւ քաղաքացիների համագործակցության արդյունքում Լոռու մարզում վեր հանված խնդիրների մասին ավելի մանրամասն` տեսանյութում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31