Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրություններին ՕԵԿ-ը կունենա նախընտրական շտաբ

Դեկտեմբեր 25,2012 19:49

Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նորընտիր վարչության անդրանիկ նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Վարչությունը որոշեց 2013թ. նախագահական ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին:

Վարչությունը լսեց ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին:

Նիստում անդրադարձ եղավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի:

Նիստի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին հրավիրեց տոնական ընդունելության, որտեղ իր ամանորյա շնորհավորական խոսքում նասնավորապես նշեց. «Մենք 2013թ. ենք մտնում նոր ակնկալիքներով, նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք մենք կյանքի ենք կոչելու համատեղ պայքարով ու աշխատանքով, և, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու:

Անցնող 2012թ.-ն «Օրինաց երկիր» կուսակցության համար նշանավորվեց բազմաթիվ ծրագրերի, օրենսդրական նախաձեռնությունների իրականացմամբ: Մենք շարունակեցինք բարեփոխումների հետևողական խորացումը, որոնք նպատակ ունեն մեր երկրում, բոլորի ընտանիքներում ինչ-որ բան փոխելու դեպի լավը, լուսավորն ու նորը: 15 տարվա ժամանակի շղթայում, այս տարի ևս, մեր աշխատանքի գրավականն ապագայում առավել բարեկեցիկ կյանք ապահովող գաղափարների կենսագործումն է: Գաղափարներ, որոնց առանցքում ժողովրդավարական զարգացած Հայաստանը, մրցունակ տնտեսությունը, պաշտպանված քաղաքացին են:

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ, ձեզ և ձեր հարազատներին մաղթում եմ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, կամք և վճռականություն` նախընտրած ճանապարհից չշեղվելու, մեր ծրագրերը կեսճանապարհին չթողնելու համար: Իհարկե, կան խնդիրներ, որոնք իրենց լուծումն են պահանջում, և մենք պատրաստ ենք դրանց լուծման համար` մեր երկրի անվտանգության ապահովման, ժողովրդի սոցիալական պաշտպանվածության և ժողովրդավարական արժեքների ամրագրման համար:

Թող 2013 թ.-ը Հայաստանի Հանրապետության համար լինի խաղաղության, մեր ժողովրդի համար բարօրության ու առաջընթացի տարի»:

«Օրինաց երկիր» կուսակցություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31