Լրահոս
Օրվա լրահոսը

19 կարծիք՝ մամուլի դեմ դատական հայցերով

Դեկտեմբեր 25,2012 19:23

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել եւ հրատարակել է «Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների ժողովածուն»:

Այն տպագրվել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: 2010թ-ին ստեղծված Տեղեկատվական վեճերի խրհուրդը մինչ 2012թ-ը հրապարակել է 19 կարծիք` մամուլի դեմ բերված դատսկան գործերի վերաբերյալ:

Մասնավորապես, 10-ը վերաբերում են տպագիր մամուլի դեմ դատական գործընթացներին:

Տպագիր թերթերից «Հրապարակի» գործով է 2 անգամ «միջամտել» ՏՎԽ-ն, մնացածների՝ «Իրավունքի», «Ժողովրդի», «Հայկական ժամանակի», «Չորրորդ ինքնիշխանության » դեմ հայցերով ՏՎԽ-ն կարծիք է տվել 1-ական անգամ:

Ի դեպ, հեռուստաընկերություններից «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ գործով ՏՎԽ-ն եզրակացություն է տվել 2 անգամ՝ Թաթուլ Մանասերյանի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցերի հետ կապված: Կուսակցություններից ՏՎԽ-ն իր կարծիք-եզրակացությունն է տվել «Մեկ ազգի» դեմ Դանիել Իոննիսյանի, Բայանդուր Պողոսյանի եւ Հասմիկ Սիմոնյանի կողմից ներկայացված հայցով:

ԲՈՒՀ-երից Երեւանի պետական համալսարանն է «անցել» 1 անգամ՝ Ա.Գաբուզյանն ընդդեմ «Բանաձեւ» ՍՊԸ-ի, Սիրեկան Եղիազարյանի գործով:

Ժողվածուում կարծիքները դասակարգվել են թեմատիկ առումով.վիրավորանքի եւ զրպարտության գործերն առանձին են, «հանրային շահն» այլ խմբում է, «ատելություն սերմանող խոսքի եւ լրագրողական էթիկային» առնչվողն այլ:

Բացառիկ ժողովածուում տրվել են նաեւ «Քաղաքական գործիչ», «Փաստեր եւ գնահատողական դատողություններ», «Հրապարակային արտահայտություն», «Երգիծական ոճ.ծաղրանկարներ», «Բարեխիղճ հայտարաւոթյուն», «Հերքում», «Տեղեկատվության աղբյուր», «Համացանց եւ սոցիալական ցանցեր», «Նախնական գրաքննություն»…սահմանումները: Այս արտահայտություերը դատական գործընթացների ժամանակ լուրջ վեճերի առիթ են դառնում, դատարան են բերվում անգամ բառարաններ, հրավիրվում են լեզվաբաններ:Այս առումով կարեւոր էր ժողովածուուոմ այն ընդգրկելը:

Ժողովածուն երկլեզու է՝ հայերեն եւ անգլերեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31