Աշխարհի ամենաթանկ սուրճը
Դեկտեմբեր 25,2012 19:08
«Սև փղոսկրի սուրճ». ահա այսպես է կոչվում ամենաթանկ սուրճի տեսակը, որը ստացվում է Հյուսիսային Թայլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է փղի Արաբիկա տեսակի սրճի հատիկները ուտելուց և արտաթորելուց հետո։ Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում` սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ ու բույր` միաժամանակ կորցնելով սովորական սրճի դառնությունը։ 1 կգ-ի արժեքը մոտ 1000 ԱՄՆ դոլար է:
Ամերիկուհի Բարբարա Սոպերը իր երեխաներին ծննդաբերել է համապատասխանաբար 08.08.2008, 09.09.2009 և 10.10.2010 ամսաթվերին:
Չինաստանում անցկացված ամենամյա Ձյան փառատոնի շրջանակներում մասնակիցներին հաջողվել է կառուցել գրեթե իրական չափերի հասնող ձնե եկեղեցի և ամրոց:
Մարդու յուրաքանչյուր մատը ամբողջ կյանքի ընթացքում ծալվում է մոտավորապես 25 միլիոն անգամ:
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: