Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկալի ամանորյա նվերներ. Խորհուրդ է տալիս դիզայները

Դեկտեմբեր 25,2012 18:53

«Շատ եմ սիրում անսպասելի նվերներ անել և ստանալ, կարծում եմ, որ կարևոր է իմանալ տվյալ մարդու ճաշակը, այլապես դու ոչ թե կբարձրացնես նրա տրամադրությունը, այլ կփչացնես»,-ասում է 18-ամյա Ռիման: Վերջինս Նոր տարվա կապակցությամբ իր ընկերուհիներին նվիրելու է պայուսակ, կոսմետիկա և փափուկ խաղալիք: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչ նվերներ են ցանկանում գնել երիտասարդներն իրենց ընկերների համար: Շատերը պատասխանեցին՝ հուշանվերներ՝ օձի տեսքով, կոսմետիկա և դրամապանակներ: Նվերների շարքում են նաև կենցաղային իրերը: Օրինակ՝ 28-ամյա Լիլիթը իր ամենամոտ ընկերուհու համար գնել է ափսեներ տոնական սեղանը զարդարելու համար: «Մեկ ամիս առաջ նա ասաց, որ համապատասխան ափսեներ չունի, իսկ աշխատավարձը հազիվ հերիքի զգեստ գնել: Որոշեցի նրան անակնկալ մատուցել»,-ասում է Լիլիթը և հավելում՝ նվերը ժամանակից շուտ է տվել: Կան նաև մարդիկ, որոնց համար կարևորը ոչ թե նվերն է, այլ լավ ժամանակ անցկացնելը. «Միայն աղջիկներն են այդպիսի թիթիզ բաներ սիրում, տղերքի համար կարևորը ընկերների հետ հավաքելը, մի լավ խմելն ու քեֆ անելն ա»,-ասում է 23-ամյա Ռոբերտը:
Դիզայներ Ակապի Մանուկյանի խոսքով՝ յուրաքանչյուր նվեր հաճելի տեսք կունենա, եթե այն սիրով և ճաշակով զարդարես: Նա խորհուրդ է տալիս օգտագործել կարմիր, կանաչ կամ արծաթագույն գույներ, որոնք այս տարվա խորհրդանիշ գույներն են համարվում: «Դա ամանորյա շունչ է հաղորդում»,-ասում է նա: Ինչ վերաբերում է նվերների ընտրությանը, դիզայները խորհուրդ է տալիս. «Կարող եք նվիրել ամանորյա մոմ, զամբյուղ՝ ձևավորված ծաղիկներով, փոքրիկ տոնածառ՝շոկոլադներով: Աղջիկները իրենց ընկերուհիների համար հիմնականում գնում են բիժուտերիա, օծանելիք և շարֆեր: Վերջիններիս դեպքում հաճելի միջոցը բանտիկ անելն է,-ասում է Ակապի Մանուկյան ու հավելում,- տղաները սովորաբար նվերների, նրանց ձևավորման հարցում բծախնդիր չեն, սակայն միմյանց կարող են կոնյակ նվիրել»: Դիզայների խոսքով՝ չպետք է նվիրել այնպիսի նվերներ, օրինակ՝ կենցաղային, որոնք տրվում են այլ օրերին (օրինակ` ծննդյան տոնին), քանի որ Ամանորը բոլորի տոնն է:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31