Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դերասան. «Այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն»

Դեկտեմբեր 25,2012 17:57

«Շատ անգամ թատրոնը եւ եթերը լցվում են դուրս պրծած դիլետանտներով, որոնց կարիքը չի զգացվում»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը: Նրա խոսքով. «Եվրոպական երկրներում պետությունը ֆինանսավորում է մի քանի թատրոն: Մեզանում ասում են` բացեք թատրոնները, բայց այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն: Եղած թատրոնները պետք է պահել եւ ֆինանսավորել»:

Դեղտրիկյանը կարծում է, որ սերիալների միակ դրական կողմը շնորհալի դերասաններն են, ովքեր այլ ճանապարհ չեն գտել գումար աշխատելու համար:

Տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի խոսքով. «Թատերական կյանքում փոփոխություններ են ի հայտ գալիս նոր անունների հայտնվելուն պես: Թատրոնների պարագայում նոր եւ ապշեցնող խոսք չեմ տեսել, եւ դա բնական է, քանի որ տաղանդը չի հարցնում` ում վրա «իջնել» եւ երբ: Առհասարակ, տաղանդը ժամանակավոր երեւույթ է, բայց եթե ծնվում է, նրան արտահայտվելու հնարավորություն պետք է տալ»:

Անցնող տարվա թատերական կյանքի վերաբերյալ դերասան Սուրեն Շահվերդյանը կատակեց, թե մարդիկ ծեծում էին թատրոնների դռները եւ տոմս խնդրում:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31