Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԼ-ը կրոնական ոստիկանություն հիմնելու առաջարկով դիմելու է կառավարությանը

Դեկտեմբեր 25,2012 17:33

«Այս տարվա ապրիլ ամսից «Միացյալ Երիտասարդական Լիգա» (ՄԵԼ) շարժումն անցկացրել է ստորագրահավաք` ընդդեմ քայքայիչ աղանդների գործունեության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյանը: Նա նշեց, որ շուրջ 10.000 ստորագրություն նոյեմբերի 25-ին ներկայացրել են ՀՀ նախագահի աշխատակազմին եւ մեկ ամիս անց արդարադատության նախարարության կողմից ստացել պատասխան. «Նախարարությունը վստահեցրել է, որ մշակվում է նախագիծ, համաձայն որի` սահմանվում է հոգեորսությունը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում ստեղծվում է պատիժներ սահմանող հոդված: Իսկ թե երբ նախագիծը կյանքի կկոչվի, դեռեւս պարզ չէ»:

Պետրոսյանի խոսքով. «Հոգեորսություն իրականացնողների դեմ պետք է վերահսկողություն սահմանվի: Այսքան ժամանակ չեն գրանցվել դեպքեր, երբ քրեական գործ հարուցվի հոգեորսության համար: Այդ պատճառով պետք է ստեղծել վերահսկողություն իրականացնող մի մարմին: Կրոնական ոստիկանություն ստեղծելու առաջարկը մերժել էր ՀՀ ոստիկանությունը` ասելով, որ գործառույթը կարող են կատարել ՀՀ ոստիկանական ուժերը: Սակայն կրոնական ոստիկանությունն անհրաժեշտ է, որպեսզի հոգեւոր դաշտում տեղի ունեցող անօրինականությունները եւ սպանությունները չվերագրվեն որպես կենցաղային: Ֆրանսիայում կա եւ ոստիկանություն, եւ կրոնական ոստիկանություն»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ կրոնական ոստիկանություն ստեղծելու առաջարկով դիմելու են կառավարությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31