Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ». վերլուծաբանները` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասին

Դեկտեմբեր 25,2012 17:30

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու որոշումը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի` հանգեցրեց նրան, որ «հաջորդ տարի մենք ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող իր հետևանքներով»:

«Հայաստանի քաղաքական կյանքը 5 տարով կախվեց, ինչպես համակարգիչն է կախվում, այնպես էլ մեր քաղաքական կյանքը: Արևմուտքն ուզում էր, որ Հայաստանում մրցակցային ընտրարշավ լիներ, սակայն չի լինի: Մեզ մոտ ընտրությունները կլինեն ինչպես Ադրբեջանում կամ Ուզբեկստանում են անցնում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրույցում առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններում շատերի համար իշխանություններին միակ այլընտրանքն էր, ասել է, որ չի առաջադրվում՝ հաշվի առնելով իր տարիքը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31