Դեկտեմբերի 24-ին Մայկոպ քաղաքի քրեական հետաքննության բաժնի աշխատակիցների և Ադիգեայի ինտերպոլի խմբի համատեղ օպերատիվ հետախուզական գործողության արդյունքում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի գտնվելու վայրը: Հայտնում են Ադիգեայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
2005թ. ազգությամբ հայ 46-ամյա տղամարդը ապօրինի հատել էր Ռուսաստանի Սահմանը: Մայկոպ քաղաքում մի քանի հանցագործություններ էր կատարել տեղի բնակչուհու նկատմամբ: Իր հանցակիցների հետ նա կազմակերպել էր բնակչուհու առևանգումը, այնուհետև, մի քանի օր շարունակ, նրա նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն է կատարել:
Փաստերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ: ՆԳՆ-ի աշխատակիցներին հաջողվել էր հայտնաբերել նրա գտնվելու վայրը, սակայն նրան հաջողվել էր փախուստի դիմել:
Նրան հայտնաբերելը դժվարացել էր այնքանով, որ նա չուներ ոչ մի երկրի քաղաքացիություն ու կոնկրետ բնակության վայր:
Կարդացեք նաև
Երբ իրավապահները տեղեկատվություն ստացան, որ նա կարող է գտնվել Հայաստանում, հետախուզական աշխատանքներին միացան նաև Ինտերպոլի աշխատակիցները: Հայ գործընկերների հետագա սերտ համագործակցության շնորհիվ, հնարավոր եղավ հայտնաբերել որոնման մեջ գտնվողի վայրն ու ձերբակալել նրան:
Այս պահին պատրաստվում են կասկածյալի՝ Ռուսաստանին հանձնման փաստաթղթերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ