Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը չուզեց խառնվել Աստծո գործերին

Դեկտեմբեր 25,2012 17:23

Aravot.am-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից, որն այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցում էր qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսին, հետաքրքրվեց՝ թե, նրա կարծիքով, կառավարության անդամների քանի՞ տոկոսն է քրիստոնեավայել ապրում եւ հետեւում հայտնի պատվիրաններին:

«Այս սուրբ վայրում, կարծում եմ, ճիշտ չէ, որ միջամտենք Աստծո գործերին, դա շատ անհատական խնդիր է. ամեն մարդ ինքն է որոնում ճանապարհ դեպի Աստված, եւ որեւիցե մեկն իրավունք չունի գնահատել ուրիշին: Ինչպես եւ ես իրավունք չունեմ Ձեզ գնահատել, այնպես էլ դուք իրավունք չունեք ինձ գնահատել»,-պատասխանեց Տիգրան Սարգսյանը:

Քանի որ վարչապետը իր կայքում գրել էր, որ մամուլը մեր երկրի հարատևման գրավականներից է` իր սրությամբ և անաչառությամբ, հարցրինք,  թե ի՞նչ կարծիքի է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջեւ եղած հայտնի միջադեպի մասին: «Բոլոր գնահատականներն արդեն տրված են, եւ կարծում եմ, որ ճիշտ չէ այդ թեմային կրկին անդրադառնալ,-պատասխանեց նա՝ ժպտալով հավելելով,- քրիստոնեավայել վարվեցի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31