Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի «թոքերը» վտանգի տակ են». Հակոբ Սանասարյան

Դեկտեմբեր 25,2012 17:03

Դալմայի այգիների կանաչ տարածքները հետզհետե նվազում են: Այս խնդրով մտահոգ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտությունից, պետք է պաշտպանի այդ եզակի քաղաքամերձ այգին:

«60 մետր լայնությամբ մայրուղի են սարքում, որն առաջին վճարովի մայրուղին կլինի հանրապետությունում: Ուզում են «Նոյյան այգի» կրոնական համերաշխության հզոր կենտրոն սարքեն՝ ի հաշիվ կանաչ տարածքների»,- այսօր «Ելակետ» ակումբում Դալմայի այգիներում կատարվող ու կատարվելիք շինարարության մասին խոսելիս իր մտահոգությունը հայտնեց «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Վտանգ կա, որ Դալմայի այգիներից միակ կանաչ բանը, որ կմնա՝ «Դալմա Գարդեն մոլի» կանաչ նշանը կլինի: Խորհրդային Միության փլուզումից հետո Դալմայի այգիների կանաչ տարածքների հաշվին «նոր հայերի» համար կառուցված «Նոյ» թաղամասի կառուցումից հետո սկսվեց Դալմայի այգիների կանաչ տարածքների յուրացումը»,- այսպիսի կարծիք հայտնեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ հավելելով, որ, քաղաքում կատարվող կանաչապտման աշխատանքների հետ մեկտեղ, լավ կլիներ, որ պահպանվեին նաեւ կանաչ տարածքները:

«Կանաչների միություն» հ/կ նախագահի կարծիքով՝ վերջին տարիներին մայրաքաղաքում սուր շնչառական հիվանդությունների աճը ուղղակի կապված է քաղաքամերձ կանաչ տարածքների ոչնչացման հետ:

Անդրադառնալով «Նոյյան Տապան» պատմամշակութային կենտրոնի կառուցման թեմային, ռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց. «Էդ ծրագիրը, որ իրենք ներկայացրել են, որ իբր ինչ-որ պատմամշակութային կենտրոն են ուզում սարքել, հերթական ռեստորան ա, կաֆե ա, ուտուշ-խմուշի տեղ ա»:

Ասուլիսի ընթացքում ռեժիսորը ներկաներին ցույց տվեց 2009 թվականին Դալմայի այգիների՝ տիեզերքից արված լուսանկարները՝ դրանք համեմատելով 2012 թվականին արված լուսանկարների հետ, որոնց վրա անզեն աչքով երւում է կանաչ տարածքների անհետացումը:

Ասուլիսի ընթացքում Հակոբ Սանասարյանը ցավով նշեց, որ իրենք որեւէ հույս չունեն Դալմայի այգիների կանաչ տարածքները փրկելու առումով՝ ասելով.«Մեզ ոչ մեկ չի լսում, մեր բողոքներին ոչ մեկ չի պատասխանում»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31