Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Էկոտուրիզմը շատ լավ բան է, բայց մեզանում վերածվում է խաշ-խորովածի»

Դեկտեմբեր 25,2012 16:53

Ներկայումս էկոլոգների ձայնը կարծես տեղ է հասնում, ինչը փաստում է վերջին երկու տարվա ընթացքում երիտասարդների նախաձեռնած շարժումը: Արդյունքում գրանցվեցին ինչ-ինչ նվաճումներ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նա նշեց, որ դաշտը կարգավորող համապատասխան օրենքներ կան, սակայն հաճախ ագահությունը սպանում է ամեն ինչ. «Օրինակ, փոքր ՀԷԿ-երի կառուցումը շատ լավ բան է, բայց ամբողջ հանրապետությունով մեկ են կառուցում, գյուղերից վերցնում են ոռոգման ջուրը եւ վնաս հասցնում էկոհամակարգին: Այսօր առկա են Թռչկանի եւ Լաստիվերի խնդիրները, որոնք, օրենքով, չպետք է լինեին: Մյուս կողմից՝ էկոտուրիզմը նույնպես շատ լավ բան է, բայց մեզանում վերածվում է խաշ-խորովածի: Իսկ Պարզ լիճը «Պղտոր լիճ» ենք դարձնում: Ինչ վերաբերում է Սեւանի խնդրին, այս տարի կրկնակի ջրաբացթողում եղավ, ինչն արգելված է օրենքով»:

Կարինե Դանիելյանի խոսքով. «Այսօր խնդրահարույց են քաղաքաշինությունը եւ ընդերքօգտագործումը: Վերջինս ընթանում է երկիրը քանդելու ճանապարհով: Անտառածածկ տարածքներին եւ կուրորտային  գոտիներին առաջ ձեռք չէին տալիս, մինչեռ հիմա Թեղուտից սկսած` «մտել» ենք անտառային գոտիներ: Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, այսօր բիզնեսն ավելի է կարեւորվում: Ասում են, որ ԱԳՆ շենքը գեղեցիկ հյուրանոց կդառնա, բայց շենքը մեր պետականության սիմվոլն է: Ստացվում է, որ առաջնայինը ոչ թե պետական սիմվոլն է, այլ բիզնեսը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31