Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում՝ շուկային հարակից տարածքում, թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութը: Խանութի աշխատակիցներն ասացին, որ գողը կամ գողերը տարել են խանութում եղած ամբողջ ոսկեղենը եւ արծաթե զարդերի մի մասը: Նրանք կոտրել են խանութի մուտքի երկու դռները: Խանութը ունեցել է տեսանկարահանման համակարգ, սակայն այն անսարք է եղել: Մոտակայքում մալուխի նորոգման պատճառով անջատված է եղել նաեւ ձայնային ազդանշան արձակող համակարգը: Մեր այցելության ժամանակ ոստիկանները գտնվում էին խանութում, ոստիկանության բաժանմունքում բացատրություններ էր տալիս Արտակ Խաչատրյանը: Խանութի աշխատողներն ասացին, որ խանութը պայմանագիր է ունեցել պահակային բաժնի հետ, որը պետք է իրականացներ օբյեկտի պահպանությունը: Խանութի աշխատողների խոսքերով` գողացված ոսկեղենի արժեքը շատ մեծ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ