Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա». ՀԱԿ անդամները Բագրատյանի կողքին չեն

Դեկտեմբեր 25,2012 16:13

«Ես սոցիալիստ եմ, Բագրատյանը ազատական է, ինչպե՞ս պաշտպանեմ նրան: Պատվավոր 2-րդ, 3-րդ տեղին պաշտպանելը ո՞րն է: Նախապես գիտեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց ի պատասխան մեր հարցին, թե` չե՞ք պատրաստվում այս պարագայում սատարել Հրանտ Բագրատյանին: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է չառաջադրվելու մասին: Ըստ Գուրգեն Եղիազարյանի, «Անիմաստ բան է այն, ինչ որ լինելու է: Մի-երկու հոգի խամաճիկներ բան կանեն, պայքարը կգնա պատվավոր 2-րդ տեղի համար, 3-րդ տեղի համար, 4-րդ տեղի համար: Խամաճիկները կնստեն աթոռակների վրա, որպեսզի ապահովեն Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Այդ մասնակցությունը պատվավոր երկրորդ տեղի համար արդեն իսկ աթոռակ զբաղեցնելու, կերակրատաշտակին մոտ գտնվելու համար է»: Մենք ճշտեցինք` անգամ Հրանտ Բագրատյա՞նը, նա պատասխանեց. «Ես չեմ ասում Հրանտ Բագրատյանը, ասում եմ` 2-րդ, 3-րդ տեղը, որովհետեւ կերակրատաշտակին մոտ գտնվելու խնդիր կա: Թող գտնվեն էլի, ինչ անենք: Մինչեւ գարուն, հետո կտեսնենք»: Թե ինչ կլինի գարնանից հետո, նա ասաց, որ նախեւառաջ կձեւավորվի այն լիդերը, որը պետք է նախագահ դառնա ՀՀ-ում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31