Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիր քաղաքի երկու վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներին լուծում է տրվել

Դեկտեմբեր 25,2012 15:56


 

Արմավիր քաղաքի Շահումյան 11 և 13 վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն Արմավիրի պահածոների գործարանի նախկին վարչական շենքում, որը վերակառուցվել և համապատասխանեցվել է բնակելի շենքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիր և ծանթացել պահածոների գործարանի նախկին վարչական շենքում իրականացված վերակառուցման աշխատանքներին:

Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 244 մլն 170 հազար դրամ: Վերակառուցման նախագծով շենքն ունի 44 բնակարան, որից 14-ը՝ մեկ սենյականոց է, 25-ը՝ 2, 5-ը՝ 3 սենյականոց բնակարան: Շենքում ստեղծվել են բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բնակիչներին կհատկացվեն վթարային շենքերում իրենց զբաղեցրած բնակմակերեսին համապատասխան բնակարաններ:

Շենքի վերակառուցման շինարարությունը սկսվել է 2012 թվականի հուլիսի 17-ին: Ներկայում կատարվել են նախատեսված բոլոր շինարական աշխատանքները և վերակառուցված շենք պատրաստ է շահագործման:

Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերի բնակիչները   շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց բնակարանային խնդիրներին հետամուտ լինելու և վերաբնակեցման հարցին համապատասխան լուծում գտնելու համար:

Ավելի վաղ՝ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին վարչապետ Սարգսյանը հանդիպել էր շենքերի բնակիչներին, լսել նրանց բնակարանային խնդիրները և խոստացել գտնել համապատասխան լուծումներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31