Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

Դեկտեմբեր 25,2012 15:16

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև  3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ: Ավագանու որոշմամբ  Երևան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում  օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է` 200.000 դրամ:

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում  հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 18000  դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 15000  դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 12000  դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար`9000 դրամ,

5) 3-րդ գոտու համար` 6000 դրամ,

6) 4-րդ գոտու համար` 4000 դրամ:

Նույն որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում  ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 3000  դրամ,

2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2700  դրամ,

3) 2-րդ գոտու փողոցների համար` 2500  դրամ,

4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2000  դրամ,

5) 3-րդ գոտու համար` 1500  դրամ,

6) 4-րդ գոտու համար` 1000  դրամ:

Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև  Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող  ընդհանուր  օգտագործման  փողոցներում  և հրապարակներում  վճարովի  ավտոկայանատեղ  կազմակերպելու  իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  իրականացված  մրցույթի  արդյունքում  հաղթող  ճանաչված  ֆիզիկական  կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաև ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները:

Նույն օրը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի զարգացման 2013թ. ծրագրին, որը ներառում է Երևանի սոցիալ-տնտեսական  վիճակը,  ինչպես  նաև  զարգացման  հիմնական ուղղությունների,  տարածական  պլանավորման  և  ենթակառուցվածքների  ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևան քաղաքի 2013թ. բյուջեն, համաձայն որի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 65,665,941.7 հազ. դրամ, ինչը 3.17%-ով գերազանցում է Երևան քաղաքի 2012թ. բյուջեով նախատեսված նույնանուն ցուցանիշը, իսկ 2011 թվականինը՝ 28.4%-ով: Եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 19,410,074.4 հազ. դրամ՝ 2012 թվականի նախատեսված (ճշտված) 19,729,869.5 հազ. դրամի դիմաց, ինչը, սակայն, շուրջ 45.2%-ով կամ 6,045,108.5 հազ. դրամով ավել է 2011 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից։ Նախատեսվող դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 400,000.0 հազ. դրամ։ Ավագանու ինչպես ՀՀԿ, այնպես էլ ԲՀԿ խմբակցությունների ղեկավարները դրական են գնահատել բյուջեի նախագիծը՝ առանձնացնելով ոչ միայն աճի միտումները, այլև ընդգծելով վերջինի սոցիալական, ինչպես նաև մշակութային կյանքի բարելավման ուղղվածության շեշտադրումները:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝  Երևանի ավագանու որոշմամբ գույքահարկի արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  և  Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության  մարտական գործողությունների  ընթացքում  վիրավորված  և  ստացած վնասվածքներից`  հաջորդող տարիների ընթացքում,  մահացածների ընտանիքների,  Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար,  ովքեր  գույքահարկով  հարկվող  օբյեկտ  համարվող  բնակելի  նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև որոշման ուժի մեջ մտնելը: Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության  դեպքում  որոշումը  տարածվում  է  այդ  շինություններից  մեկի նկատմամբ`  ըստ  գույքահարկի  արտոնություն  ստացած  անձի  կամ  նրա  ընտանիքի ցանկության:

Հաշվի  առնելով  Երևանի  քաղաքապետի  եզրակացությունը,  ինչպես նաև հիմք  ընդունելով Հայաստանի նկարիչների միության գրությունը, Երևան քաղաքի ավագանին որոշել է գույքահարկի գծով արտոնություն տրամադրել նաև Հայաստանի  նկարիչների  միության  անդամ  նկարիչներին  սեփականության իրավունքով  պատկանող`  գույքահարկով հարկվող  օբյեկտ  համարվող,  Երևան  քաղաքի վարչական  տարածքում  գտնվող  շինությունների  (ստեղծագործական արվեստանոցներ) մասով:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:

Ամփոփելով ավագանու 8-րդ նստաշրջանի աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ուժերով ու նույն նվիրումով յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա Երևանի զարգացման ու երևանցիների բարօրության ապահովման գործում: Առիթից օգտվելով քաղաքապետը նաև շնորհավորել է քալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31